fbpx
Հասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․
1. առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
2. գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
ՀՎՍ վարչության թիվ 1
[email protected]
011-544-080
ՀՎՍ վարչության թիվ 2
[email protected]
011-549-103
ՀՎՍ վարչության թիվ 3
[email protected]
011-544-287
ՀՎՍ վարչության թիվ 4
[email protected]
011-548-908
ՀՎՍ վարչության թիվ 5
[email protected]
011-549-262
ՀՎՍ վարչության թիվ 6
[email protected]
011-549-308
ՀՎՍ վարչության թիվ 7
[email protected]
023-249-474
ՀՎՍ վարչության թիվ 8
[email protected]
023-129-505
ՀՎՍ վարչության թիվ 9
[email protected]
023-539-401
ՀՎՍ վարչության թիվ 11
[email protected]
031-299-660
ՀՎՍ վարչության թիվ 12
[email protected]
028-139-706
ՀՎՍ վարչության թիվ 13
[email protected]
026-321-582
ՀՎՍ վարչության թիվ 15
[email protected]
022-259-590
ՀՎՍ վարչության թիվ 16
[email protected]
032-279-959
ՀՎՍ վարչության թիվ 18
[email protected]
028-459-790
ՀՎՍ վարչության թիվ 19
[email protected]
022-371-765​
ՀՎՍ վարչության թիվ 20
[email protected]
011-544-177

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կից ֆայլով ներկայացվում են դիմումների օրինակելի ձևերը (1. N184-Ն հրամանով սահմանված դիմում, 2. N278-Ա հրամանով սահմանված դիմում) և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ