ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շարունակում են շփումները՝ կապված Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունները մնում են «բացարձակ լավատեսական»՝ չնայած ռուսական S-400-եր գնելու դեպքում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման մասին ԱՄՆ-ի որոշմանը:
«Աքարն ու Շանահանը շարունակում են երկխոսությունը: Իրականում նրանք կարող են հանդիպել մյուս շաբաթ ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է Ուոլթերսը: