«Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն:
Ըստ աղբյուրի՝ «Արսենալն» արդեն առաջարկ է ուղարկել ֆրանսիական ակումբին՝ 80 միլիոն եվրոյով 24-ամյա կոտդիվուարցու տրանսֆերի համար: Այս տեղեկությունը հաստատում են նաև Պեպեի շրջապատում։
Ակումբը ցանկանում է տրանսֆերի ամբողջական վճարումն իրականացնել մի քանի տարում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։