fbpx
Սպորտ

Պեպեն մտածում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին

Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա պաշտպան Պեպեն մտածում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ 41-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար պայքարում են Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն պորտուգալացին հակված է ավարտել իր խաղային կարիերան։

Հուլիսին Պեպեն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Պորտուից»։ Նա թիմում հանդես է եկել 2019 թվականից, որի կազմում անցկացրել 288 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Ռեալում», որի հետ երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և երեք անգամ Չեմպիոնների լիգան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ