fbpx
Աշխարհ

Պերուում ավտոբուս է այրվել․ կան զոհեր

Պերուի մարաքաղաք Լիմայում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 7-ը այրվածքներ են ստացել: Նախնական վարկածով` հրդեհի պատճառը ավտոբուսի էլեկտրական համակարգի անսարքությունն է եղել` կարճ միացումը, հաղորդում է El Comercio կայքը:

Կրակը բռնկվել է երկհարկանի ավտոբուսի հետնամասում ու այդ իսկ պատճառով երկրորդ հարկում գտնվող ուղևորները չեն կարողացել դուրս գալ:

Այրվող ավտոբուսից դուրս պրծնել հաջողվել է 7 հոգու, որոնք հոսպիտալացվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ