մտահոգություն
Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ: «Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության…
ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը հայտնել է, որ Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին: «Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է…
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանային խաղաղություն հաստատել
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարվածությանն ու բախումներին: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հյաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների առթիվ, ցավ է հայտնել երկու կողմերից զոհերի և վիրավորների առկայության հետ կապված, կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել: Խաթիբզադեն նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել լարվածությունը,…
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը հայտարարություն է տարածել
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային…
ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Թուրքիային զերծ մնալ С-400 համակարգերի կիրառումից
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի արձակմամբ: «Այդ համակարգը կարող է սպառնալիք ներկայացնել դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների հետ հարաբերությունների վրա»: Այս մասին տեղեկանում ենք DW.com-ից:
ՅՈւՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում` դպրոցներ, մշակութային և կրոնական վայրեր, ինչպես նաև սպառնում է լրագրողների անվտանգությանը, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր կողմերին կոչ…
Պեսկովը պատրաստ է օգնել Նավալնիին արտերկրի հիվանդանոց տեղափոխել
Meduza պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հետևում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման մասին լուրերին։ Պեսկովը շուտափույթ ապաքինում է մաղթել, «ինչպես երկրի ցանկացած քաղաքացու» և խոստացել է օգնել նրան արտերկիր բուժման ուղարկելու հարցում, եթե իրեն դիմեն օգնության: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Նավալնիի բուժման գործում ներգրավված են լավագույն բժիշկները, որոնք անում…
Առանձնահատուկ ձևով հետևում եմ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացման շուրջ։ «Առանձնահատուկ ձևով և մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության…
ՆԱՏՕ-ն մտահոգությամբ հետևում է զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընգծել է, որ մտահոգությամբ հետևում են զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ։ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել…
Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ Կառավարության լրատվական կայքը հայտնում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև…
ԱԳՆ արձագանքը Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին
ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: «Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան.…
Արմեն Սարգսյանը Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի…
Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացիների հայտնած մտահոգության վերաբերյալ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով: Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի:













