Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչու է արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Գերմանիա այցի չեղարկվել:
Պեսկովը ասել է, որ չկան գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունների վրա:
«Քանի որ այցի ձևաչափը զգալիորեն կրճատվել և փոփոխվել էր գերմանական կողմի որոշմամբ, մեր նախարարը որոշում կայացրեց այցը չեղյալ հայտարարելու մասին: Այս պահին ես ընդհանուր հարաբերությունների մասին ոչինչ չէի ասի, քանի որ մեր տեսակետից մենք համոզված ենք, որ չկան գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել և որոնք ինչ-որ կերպ պետք է բացասաբար անդրադառնան մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: