ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ասել է` Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ:
Նա հայտնել է, որ չի քննադատում, այլ խնդիրն է ասում:
«Ես չեմ քննադատում, ես խնդիրն եմ ասում, լուծումն եմ ասում: Ասում են՝ ժողովրդի 90 տոկոսը մեր հետ ա: Այ ցավդ, տանեմ, Ծառուկյանը լիարժեք էս ժողովրդի ծոցից հելած մարդ ա, ցանկացած կոպեկի համար պատասխան ա տվել: Ով եկավ՝ ստուգեց: Կարան ստուգեն, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված, մեկ շաբաթ, 2 շաբաթ ձգելով պատասխանը տալու են: Մարդու վրա գործ կարելով չի»,-ասաց նա: