Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
«Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:
Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,-նշված է հաղորդագրության մեջ։