ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել: Երկու նախագահները քննարկել են Բելառուսում պետական հեղաշրջման փորձը:
Մինչ այս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իր նկատմամբ հարձակման նախապատրաստումը, սակայն պատասխան չի եղել:
Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ կարո՞ղ է նա հաստատել, իսկապե՞ս այս թեման բարձրացվել է Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի ընթացքում:
«Այո, կարող եմ»,- ասել է Պեսկովը: