ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում անդրադարձել է՝ Ադրբեջանի կողմից 10 հայ ռամագերիներին վերադարձնելու թեմային։
Նա ողջունել է դեկտեմբերի 19-ին 10 գերիների ազատ արձակումը, որը տեղի է ունեցել Եվրոպական Միության աջակցությամբ։
Փրայսը կոչ է արել շուտափույթ ազատ արձակել մնացած ձերբակալվածներին ևս ու ընդգծել, որ ԱՄՆ-ն կարևորում է ձերբակալվածների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը։
We welcome Azerbaijan's release of 10 Armenian detainees on December 19 with EU support. https://t.co/lWjJgODz6b
— State Department Spokesperson 2013-2025 (@statedeptspox_a) December 19, 2021