Պետերբուրգում վերելակն ընկել է հորանը․ տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ամենադիտվածներ

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: Ինչպես փոխանցում է Фонтанка.Ру-ն, տուժածները ՀՀ քաղաքացիներ են, որոնք 28 և 25 տարեկան են:

Տուժածների վիճակը գնահատվում է ծանր. նրանք բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ ունեն: 28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

Նախնական տվյալներով՝ վերելակն ընկել է ճոպանի կտրվելու պատճառով 18-րդ ծննդատան 4-րդ հարկից:

Պետերբուրգի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածի հատկանիշներով:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ