Առաջիկայում կունենանք շինարարության աճ․ վարչապետ

Ամենադիտվածներ

50250789_2421764284531708_935285886696816640_n

Մատենադարանի նոր մասնաշենքում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Վարչապետն ասուլիսի սկզբում որոշ տվյալներ հաղորդեց․

«Այսօրվա դրությամբ հիպոտեկային վարկավորման պորտֆելի ծավալը աճել է 30 տոկոսով, մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա: Առաջիկայում կունենանք շինարարության աճ, սա բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլոտում և այսպես շարունակ: Սա կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման», – ասաց վարչապետը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ