Արցախ

Հայրենաշինության սուրբ երազանքներդ պետք է լինեն դաս Արցախը պահելու համար․ Թովմասյանի շնորհավորական ուղերձը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իմ սիրելի Ավո

Այսօր Քո ծննդյան օրն է. կլինեիր 63 տարեկան։

Տարիների այս հեռավորության ողջ ընթացքում անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել, պատգամաբեր սերունդներին՝ տեր կանգնել Հայրենիքին։ Մարտունեցին արեց անհնարն անգամ, որ հուշարձանդ մնա կանգուն, հուշաղբյուրդ՝ հարհոսուն…

Այսօր՝ ծննդյանդ օրը, Ֆրանսիայի սենատում մեկնարկել են Արցախի ճանաչման բանաձևի քննարկումներ։

Եվ չնայած Քո և մեր մնացած նահատակների արյամբ գծված Արցախի Հանրապետության սահմաններն արմատապես ձևախեղված են, այնուամենայնիվ, հայրենաշինության սուրբ երազանքներդ ու պատգամներդ հետայսու ևս պետք է լինեն դաս և ավանդ Արցախը պահելու համար։

Շնորհավո՛ր ծնունդդ, լեգենդար զորավար»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ