fbpx
Կառավարություն

Պետք է հասկանալ՝ ով պարգևավճար չի ստացել առհասարակ․ Մարուքյան

Եթե կա պարգևավճարներ տալու ֆոնդ աշխատավարձի 30 տոկոսի չափով, որից որոշակի սուբյեկտների վճարվում է ամբողջ 100 տոկոս, դա նշանակում է, որ մյուսներին ոչինչ չեն տալիս։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ով առհասարակ պարգևավճարներ չի ստացել։ Նա նշեց, որ մի քանի նամակ է ստացել պետծառայողներից, ովքեր ցանկանում են չնշել անունները։ Նրանք հավաստիացրել են, որ իրենք առհասարակ որևէ պարգևավճար չեն ստանում, քանի որ նրանց ղեկավարները, ամսվա վերջին, ջնջում են իրենց անունները պարգեւավճարի արժանի մարդկանց ցուցակից։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած աշխատավարձերի բարձրացումը նախարարներին, նրանց տեղակալներին և նախարարությունների գլխավոր քարտուղարներին պարգևատրելու ձևով ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակությունում։ Իրավիճակը խորացել է նրանով, որ այդ որոշումն ընդունվել է գաղտնի ռեժիմով։ Առաջին անգամ տեղեկությունն այդ մասին հայտնվել է մամուլում, ինչից հետո վարչապետը և կառավարության այլ անդամներ ստիպված են եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ