«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է ակումբի հարձակվող Լինոել Մեսսիի մասին:
«Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք հանուն այն դարաշրջանի, որ գալու է Մեսսիից հետո: Ակումբն արդեն մտածում է այդ մասին ու նոր ֆուտբոլիստների է ընդգրկում:
Որպես ակումբի նախագահ՝ հույս ունեմ, որ Լեոն դեռ երկար տարիներ թիմում կլինի, բայց պետք է մտածել այն պահի մասին, երբ նա դադարելու է խաղալ»,-ասել է Բարտոմեուն։ Մարզիչի խոսքերը մեջբերում է AS-ը: