ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Խորհրդարանում խոսելով Ընտրական օրենսքի փոփոխությունների մասին, հայտնեց, որ սրանից բացի ԱԺ է բերվելու նաև ԸՕ-ի խորքային ու բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ։
Դանիելյանը հիշեց, որ 10 ամիս առաջ այդ նույն դահլիճում ընդունվեց ԸՕ-ի փոփոխությունների մեկ այլ մեծ փաթեթ, բայց միայն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշեց, որ այդ դեպքում նույնպես հանվել էր ռեյտինգային ընտրակարգը ու այդ նախագիծը հեղինակել էին բոլոր խմբակցություններով և ինքը չի հիշում, որ որևէ մեկը հանդիմանար ռեյտինգայինի հանվելուն։
Պատգամավորը ընգծեց, որ պետք է օր առաջ ամրագրել՝ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգի չլինելը։