Հինգշաբթի օրը կայացել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեման։
Կուսակցության ու երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ պետք է պատրաստ լինել Բայդենի վարչակազմի հետ երկխոսության, ինչպես նաև՝ առճակատման։ Այսինքն՝ Ընը չի բացառել տարբերակներից որևէ մեկը։
Նիստին զեկուցվել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ձեռնարկվող քայլերի մասին։

