ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց` մեզ մոտ քննարկվում են տարբեր սցենարներ, որոնք վերաբերում են գործողությունների համարժեքությանը:
«Հետևաբար, ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, որոնք կներկայացվեն հանրությանը: Բոլոր քայլերը վերաբերում են Հայաստանի, Արցախի շահերից բխող գործողություններին: Այո, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման դեպքում մեր քաղաքական համարժեք արձագանքին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ հարձակում կա նաև Հայաստանի տարածքի վրա, Մակունցն արձագանքեց. «ՀԱՊԿ-ին դիմելու հարցը ԱԺ տիրույթից դուրս է, այն ինչ մեր լիազորությունների շրջանակում է, շփումները մեր միջազգային գործընկերների հետ, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են թե պատգամավորների, թե պատվիրակությունների, թե բարեկամական խմբերի հետ: Այն ուղերձները, որ մշակել ենք, բոլոր կապուղիներով՝ պաշտոնական կամ անձնական, հասցնում ենք մեր գործընկենրենրին հնարավորինս բաց և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու համար»:
Նրա խոսքով, մեր խնդիրն է ամբողջ աշխարհին իրազեկել տեղի ունեցածի մասին, որպեսզի աշխարհը չստանա միակողմանի տեղեկատվություն տարածաշրջանում զարգացումների հետ կապված. «Հիշեցնել նաև հուլիսին տեղի ունեցած Տավուշի մարտերի մասին, որտեղ ակնհյատ է սդառնում, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը: