«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 25-րդ տուրի «Սամբդորիայի» դեմ հանդիպման արդյունքները:
Կոնտեն նշել է, որ իրենք այլ տարբերակ չունեին:
«Մենք այլ տարբերակ չունեինք. պետք է հաղթեինք: Կրճատեցինք «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը (6 միավոր), ինչն անչափ կարևոր էր մեզ համար: Մենք պետք է «սպանենք» մրցակցին: Պետք է ավելի շատ գոլեր խփենք»,- ասել է Կոնտեն:
Այս մասին հայտնում է Football Italia-ն: