Լեհաստանի Էքստրակլասում չեմպիոնական պայքարը խիստ սրված վիճակում է։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնն» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 50 միավորով, բայց 2-րդ տեղում գտնվող «Լեխը» վաստակել է 49 միավոր, իսկ 3-րդ տեղում գտնվող «Ռակուվը» 48 միավոր, բայց 1 հանդիպում քիչ է անցկացրել։
Մրցաշարի ավարտին դեռևս 9 տուր կա։ Այս թեմային ու չեմպիոնական պայքարին անդրադարձել է նաև Բիչախչյանը։ Վերջինիս խոսքերը փոխանցում է «Պոգոնի» մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ ամեն ինչ առջևում է ու ոչինչ որոշված չէ․ «Առջևում 9 խաղ կա՝ 27 միավոր վաստակելու համար», – ասել է Բիչախչյանը։
Նրա խոսքով՝ իրենք ցանկացած խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակիչի։