ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։
Նա նշել է, որ այս 30 տարիների ընթացքում երկու երկրներն ամուր գործընկերություն են զարգացրել, որը հիմնված է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա:
Բլինքենը նշել է, որ իրենք գնահատում են Հայաստանի նվիրվածությունն այդ արժեքներին, ինչպես նաև՝ միջազգային հանձնառություններին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հարցում աջակցել կողմերին։ Հանձնառությունը վերաբերվում է նաև ռազմական գործողությունների արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները վերացնելուն։