fbpx
Քաղաքականություն

Որոշ պետություններ հայտարարություններ են անում, բայց չգիտեն՝ ինչ է այստեղ կատարվում․ Լուկաշենկո

«Բելտա»-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱԽ անդամների հետ խորհրդակցության ընթացքում իր մտահոգություն է հայտնել՝  երկրի արևմտյան սահմաններում տեղի ունեցող իրավիճակի մասին։

«Ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրի սահմաններից դուրս: Կարծում եմ՝ երեկ դուք համոզվեցիք, որ հստակ և ճիշտ արձագանք տրվեց իրավիճակին: Արևմտյան որոշ պետությունների ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, նրանք նույնիսկ չգիտեն՝ որտեղ է Բելառուսը, ինչ է այստեղ կատարվում: Սակայն այդուհանդերձ անում են այդ հայտարարությունները»,- շեշտել է Լուկաշենկոն։

Նախագահի խոսքով՝ իրենք շուտ են արձագանքել, և բանակի ստորաբաժանումները տեղակայվել են սահմաններին։

«Շատ ափսոս, որ առանձին ստորաբաժանումներ ստիպված էինք տեղակայել մեր երկրի ներսում կարգուկանոն հաստատելու համար: Այսօր մենք խնդիրներ ունենք նաև դրսում: Եվ դրանք կոորդինացված գործողություններ են: Իրադարձությունները կշարունակվեն համապատասխան կերպով, և մենք գիտենք՝ որ ուղղությամբ»,- հավելել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%:

Ընտրողները ընդդիմության կոչով հավաքվել են ընտրատեղամասերի առաջ, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ