fbpx
Առողջապահություն

Pfizer-ը ՌԴ-ում COVID-19-ի դեմ նոր պատրաստուկի փորձարկումներ կանցկացնի

Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունն ստացել Է «Ռոսզդրավնադզոր»-ի թույլտվությունը՝ COVID-19-ի կանխարգելման նոր պատրաստուկի արդյունավետության կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար: Այս մասին գրել Է «Վեդոմոստի» թերթը:

«Ինգիբիտոր պրոտեազի+ռիտոնավիրը Paxlovid պատրաստուկն Է, որն ամերիկյան ընկերության կողմից մշակվել Է ինչպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման, այնպես Էլ անմիջականորեն հիվանդության ծանր ընթացքով բարձր ու միջին ռիսկի հիվանդների բուժման համար: Դրա փորձարկումները Pfizer-ը կանցկացնի գլոբալ մակարդակով»,-ասվում Է հոդվածում:

Նոր դեղամիջոցը կհետազոտեն մեծահասակ ռուսաստանցիների շրջանում, որոնք տնային պայմաններում շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ