fbpx
Սպորտ

Պիկեն՝ ATP-ի հետ հավանական համագործակցության մասին

Փորձը ցույց է տվել, որ երկու մրցաշար կարող է միասին գոյակցել: Այս մասին ասել է «Բարսելոնայի» պաշտպան իսպանացի Ժերար Պիկեն՝ մեկնաբանել է ATP մրցաշարի հետ համագործակցությունը: Նշենք, որ Պիկեն իր «Կոսմոս» ընկերության հետ միասին դարձել է Դևիսի գավաթի նոր գլխավոր հովանավորը։

Մրցաշարը մեկնարկելու է Ավստրալիայում հունվարի սկզբին:

«Ես չգիտեմ՝ թենիսում կգտնվի՞ արդյոք տեղ երկու մրցաշարի համար: Փորձը ցույց է տվել, որ երկու մրցաշար կարող է միասին գոյակցել:

Համաձայնության գալը դժվար էր: Հիմա մենք գիտենք, որ հաջորդ տարի ATP-ն կունենա նոր նախագահ: Կարծում եմ, որ մենք կունենանք բանակցային սեղանի շուրջ նստելու ևս մեկ հնարավորություն և փորձելու ենք համաձայնության գալ: Սա լավագույնը կլինի թենիսի ապագայի համար:

Մեր հիմնական նպատակը սա է: Բայց ամեն ինչ միայն մեզնից կախված չէ:Դրա համար ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, բայց սա հաջորդ քայլն է, որը մենք ուզում ենք ձեռնարկել»,-ասել է իսպանացի պաշտպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ