Պիկեն երկրպագուների ֆավորիտն է Բարսելոնայի հաջորդ ղեկավարի պաշտոնում

Ամենադիտվածներ

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատալոնացի երկրպագուների ֆավորիտն է ակումբի հաջորդ ղեկավարի պաշտոնում:

Կատալոնական ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կավարտի իր պաշտոնավարումը 2021 թվականին: Աղբյուրի տվյալներով՝ 32-ամյա Պիկեի թիմում կարող են հայտնվել նախկին թիմակիցներ Չավին ու Կառլես Պույոլը:

Պույոլը կարող է զբաղեցնել մարզական տնօրենի, իսկ Չավիին երկրպագուները տեսնում են գլխավոր մարզչի դերում:

Դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ Պիկեն դեռ չի մտածում խաղային կարիերան ավարտելու մասին ու ղեկավարի փորձ է հավաքում այլ ակումբներում՝ «Անդորրայում» ու «Խիմնաստիկ Մանրեսայում»։ Նշենք նաև, որ Բարսելոնայի ռմբարկուն վերոհիշյալ ակումբների սեփականատերն է։

Հիշեցնենք, որ 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը այս տարվա հուլիսի վերջին ձեռք էր բերել «Խիմնաստիկ Մանրեսայի» ղեկավարման ակցիաների փաթեթը: Նա նաև լիովին իր վրա էր վերցրել ակումբի պարտքերը: Պիկեն նպատակ ունի «Խիմնաստիկ Մանրեսան» հունվարին դարձնել իր կողմից ձեռք բերված, 1942 թ.-ին հիմնադրված կատալոնական «Անդորրա» ակումբի մասնաճյուղը, որը հանդես է գալիս Պրիմերայում՝ Իսպանիայի 5-րդ դիվիզիոնում:

Ամենաթարմ