ԱՄՆ-ում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում Asbarez-ը:
Ամերիկահայ լրագրողը մրցանակին արժանացել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին ցուցադրվող Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար։
«Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում պատմություններ ես լսում, թե ինչերի միջով է նա անցել: Այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչի միջով անցել է նաև պապս և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը»,- ասել է Փիթեր Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:
Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Նա ևս 10 անգամ առաջադրվել է: