Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ 2021 թվականի «Ոսկե գնդակը» պետք է տրվի իր ղեկավարած թիմի աստղ Լիոնել Մեսսիին։
Պոչետինոյին մեջբերում է France Football-ը։
Նա նշել է, որ եթե նույնիսկ նրան չմարզեր, ապա առանց որևէ կասկածի էլի նույնը կասեր։
Պոչետինոյի խոսքով՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է երկրորդը լինի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» Կրիշտիանու Ռոնալդուն՝ երրորդը։