Աշխարհահռչակ օպերային աստղ, 79-ամյա իսպանացի դիրիժոր Պլասիդո Դոմինգոն, ով այժմ գտնվում է Մեքսիկայում, իր Facebook-ի էջում գրել է, որ կորոնավիրուսով է վարակվել։ Նա գրառմամբ հայտնում է.
«Ես համարում եմ, որ իմ բարոյական պարտքն է հայտնել ձեզ, որ ես դրական պատասխան եմ ստացել COVID-19-ի թեստի արդյունքում՝ կորոնավիրուսի համար:
Ես և ընտանիքս գտնվում ենք ինքնամեկուսացման մեջ այնքան ժամանակ, որքանով կպահանջվի բժշկվելու անհրաժեշտությունից ելնելով:
Ներկայումս մենք բոլորս լավ ենք զգում մեզ, բայց ես զգացել եմ ջերմություն և հազի ախտանիշներ, որից հետո որոշեցի թեստավորվել, և արդյունքները ստացվեցին դրական:
Աղաչում եմ բոլորին լինել չափազանց զգույշ, հետևել հիմնական ցուցումներին `հաճախ լվանալ ձեռքերը, առնվազն 6 ոտնաչափ հեռավորություն պահել մյուսներից, անում եք հնարավոր ամեն ինչ` վիրուսի տարածումը կանխարգելելու համար, և խնդրում եմ, ամենից առաջ, եթե կարողանաք տանը մնալ:
Միասին մենք կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ և դադարեցնել ներկայիս համաշխարհային ճգնաժամը, որպեսզի ապահով կարողանանք շատ շուտ վերադառնալ մեր բնականոն առօրյային:
Խնդրում եմ հետևել ձեր տեղական և պետական մարմինների ցուցումներին և կանոնակարգերին`պահելու ապահովություն և պաշտպանվածություն ոչ միայն ձեզ համար, այլև մեր ամբողջ համայնքի համար»։