Աշխարհ
11:00 23/03/2020

Թուրքիայում աճել է կորոնավիրուսից մահացածների թիվը

Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում  Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը հայտնել է, որ Թուրքիայում մարտի 22-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 30-ի։

Նախարարը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և զգուշավորություն ցուցաբերել։

Բացի այդ գրառման մեջ նախարարը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու 1236 և մահվան 30 դեպք կա: Նա նշել է, որ համաճարակի պատճառով մահացած 30 հիվանդներն էլ եղել են բարձր տարիքային խմբի քաղաքացիներ։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ