fbpx
Կառավարություն

Պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին,կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականը պետք է իրենց համար ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա։

«2020 թվականը բավականին լավ ենք սկսել և ըստ էության, նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն: Ամանորի օրերին, ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսաանելի էին Երևանի փողոցներում և Հայաստանի տարածքում: Թվերը դեռ ամփոփված չեն, բայց վիզուալ պատկերն այդպիսին է»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որոնք կայացվեցին Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված:

«Կարծում եմ, որ նաև 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով, նաև այն, որ մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի միջոցառումների օրացույցը պարզ է։

«Այս տարի պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանում։ Այդ ամենը պետք է պլանավորել, մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել բոլոր միջոցառումներ եւ եթե չբացառել, գոնե նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան: Այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց, եթե արդեն չեն արդարացրել»,-ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ