ՄԱԿ-ը ողջունել է Թրամփի հայտարարությունը

Ամենադիտվածներ

33432918_10156405574020365_7823034487280762880_n

Ողջունում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որն արվել է Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հարվածներից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք ողջունում ենք ցանկացած հայտարարություն, որը կոչ է անում խուսափել լարվածությունից եւ ուղղակի հակամարտությունից»,-ասել է նա՝ պատասխանելով Թրամփի հայտարարության մասին հարցին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել էր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սպանվել էր ԻՀՊԿ ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Այնուհետև Իրանը պատասխանել էր ԱՄՆ այս քայլին՝ հրթիռներ արձակելով Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ։

Իրաքից հայտարարել են, որ իրենք նախապես տեղեկացված են եղել Իրանի քայլերից։

Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ հարվածներից ոչ մի ամերիկացի չի տոիժել, մինչդեռ իրանական հեռուստաընկերությունները հայտարարում էին, որ 80 ամերիկացի զինծառայող է մահացել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ