fbpx
Ժամանց
20:10 14/09/2019

Կիրա Նայթլին և ամուսինը շրջել են իրենց նորածին փոքրիկի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Լույս աշխարհ է եկել բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլիի և ամուսնու՝ ռոք երաժիշտ Ջեյմս Ռայթոնի երկրորդ երեխան: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուտը, երջանիկ զույգը Լոնդոնում մանկական սայլակով զբոսանքի է դուրս բերել նորածնին. «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Նայթլին մուգ կանաչ զգեստով է եղել և, թեև հոգնածությանը, հաճելի ժամանակ է անցկացրել ամուսնու և նորածին երեխայի հետ, գրում է աղբյուրը:

Մանկական սայլակին ամրացված են եղել վարդագույն ծաղիկներ, ինչը, ըստ աղբյուրի, կարող է ակնարկ լինել երեխայի սեռի վերաբերյալ:

Նայթլիի երկրորդ հղիության մասին լուրերը հայտնի էին դարձել Chanel J12-ի փարիզյան երեկույթի ժամանակ, որտեղ դերասանուհին ամուսնու հետ ներկայացել էր կլորացած փորիկով:

Զույգն ամուսնացել է 2013 թվականին, 2015 թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Էդին:

Ավելի վաղ Balance ամսագրում, խոսելով մայրության մասին, Նայթլին հայտնել էր. «Մենք չենք գնահատում այն ֆիզիկական և զգացմունքային քաոսը, որի միջով կանայք անցնում են մայրանալուց հետո»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ