Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց:
Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է հայկական լրատվական սոցցանցային տիրույթը և դուրս հանում բոլոր այն տվյալները, այդ թվում նաև աուդիովիզուալ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել իրենց ռազմաքաղաքական գործողությունների արդյունավետությանը:
Ավելի մանրամասն տեսանյութում:
https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3286122191423918