Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ