Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք և ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների և զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է բոլորին և մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների և վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Նշենք, որ արարողությանը ներկա է գտնվել նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։
