ՊՍԺ-«Լիոն» խաղի ժամանակ, երբ Լիոնել Մեսսիին դաշտում փոխարինեց Աշրաֆ Հակիմին, արգենտինացին հրաժարվեց սեղմել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը։
Այս միջադեպին անդրադարձել է Պոչետինոն։
Նա ասել է, որ որոշումները երբեմն դրական են ընդունվում, երբեմն էլ ոչ, բայց մարզիչը հենց դրա համար է կանգնած պահեստայինների նստարանի մոտ։
Մասնագետը նշել է, որ հարցրել է Մեսսիին վերջինիս զգացողությունների մասին, իսկ նա ասել է, որ ամեն ինչ կարգին է։