fbpx
Սպորտ

Պոչետինո. Հիասթափված եմ Տոտենհեմի տրանսֆերային քաղաքականությունից

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ հիասթափված է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Հիշեցնենք, որ լոնդոնցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆեր չեն կատարել:

«Անխոս, ես հուսով էի, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմի թարմացում կլինի, սակայն մենք մեզ դա չենք կարող թույլ տալ:

Ստիպված պետք է համակերպվեմ ակումբի ճնշմանը: Հիասթափված եմ ակումբի տրանսֆերային քաղաքականությունից:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում մենք բարձր տեղում ենք, և խնդիրներին զուգահեռ վատ չէր լինի, եթե ակումբը մի քանի ձեռքբերում ունենար»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ «Տոտենհեմը» 54 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ