fbpx
Սպորտ

Պոգբան չի պատրաստվում հեռանալ ՄՅՈւ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է շարունակել կարիերան անգլիական ակումբի կազմում։

Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Նշվում է, որ Պոգբայի նման որոշումը կապված է Կրիշտիանու Ռոնալդուի ՄՅՈւ գալու հետ։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբայով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ