Ճապոնիայում առաջարկում են Pokemon ոճի հարսանիքներ։ Այս մասին գրում է UPI-ն։
Pokemon ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է հարսանիքներ ծրագրող ճապոնական ընկերության հետ։ Այն առաջարկի թեմատիկ արարողություններ ֆրանշիզի հերոսների մասնակցությամբ։
Հարսանիքներ ծրագրող ESCRIT ընկերությունը և The Pokemon Company-ն տեղեկացրել են, որ վերջերս առաջին պաշտոնական արտոնագրված հարսանիքն են անցկացրել պոկեմոնների թեմայով, որին մասնակցել է երկու Պիկաչու՝ փեսայի և հարսի հագուստներով։
Փաթեթի մեջ է մտնում նաև ամուսնության վկայականը՝ պոկեմոնների պատկերներով։
