Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել․ Սուլշեր

Ամենադիտվածներ

boxoq

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի գոլային փոխանցումների քանակին։

Նա ասել է, որ Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել։

«Նա ողջ ամառ քրտնաջան աշխատել է։ Հիմա ֆիզիկապես լավ պատրաստ է։ Պոլը միշտ հիանալի փոխանցումներ է անում, բայց նրա լավագույն փոխանցումներն այս մրցաշրջանում գոլային չեն լինում։ Ես ուշադրություն չեմ դարձնում գոլային փոխանցումներին, դրան ավելի շատ սոց․ցանցերում են հետևում։ Բայց Պոլը, վստահաբար, գերազանց խաղաց»,-ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։

Նշենք, որ ԱՊԼ 4 խաղում ֆրանսիացին աչքի է ընկել 7 գոլային փոխանցումով։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ