Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի դպրոցի վերականգնման աշխատանքներին

Ամենադիտվածներ

sulsher pogba

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոց և տեղում ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։

«Երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հանձնարարելով շինարարության ոլորտի պատասխանատուներին մինչև սեպտեմբերի վերջ ավարտել նոր պատուհանների տեղադրումը՝ աշակերտների և ուսուցիչների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ բնականոն դասապրոցես իրականացնելու համար։

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև դպրոցի մասնաշենքերի՝ նախագծով նախատեսված վերակառուցման և վերանորոգման փուլային աշխատանքների ընթացքով և ընդգծել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում դրանք պետք է շահագործման հանձնվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();