fbpx
Մշակույթ

Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» նատյուրմորտը մոտ 60 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին տեղեկանում ենք աճուրդային տան կայքում:

Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 և 1890 թվականների միջև ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին և արդի արվեստին: Սեզանի նկարի հետ մեկտեղ 40 միլիոն դոլարով վաճառվել է Վինսենթ Վան Գոգի «Ծառեր հիվանդանոցի պարտեզում» բնանկարը:

Երկու նկարներն էլ մինչև վերջին ժամանակներս պահվում էին Սայ Նյուհաուսի արվեստի հավաքորդների արխիվում, որը մահացել է 2017 թվականին 89 տարեկան հասակում: Աճուրդում նաև վաճառվել է «Գլուխ» կեսմետրանոց կրաքարե քանդակը, որն ստեղծել է իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլյանին 1911 – 1912 թվականներին: Դրա վերջնական գինը կազմել է 34 միլիոն 325 հազար դոլար, թեև ավելի վաղ Christie՚s-ը Մոդիլյանիի՝ նույն անվանմամբ մի այլ քանդակ վաճառել էր 70,7 միլիոն դոլարով:

Աճուրդում նաև վաճառվել են Պաբլո Պիկասոյի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Անրի Մատիսի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի և ուրիշների ստեղծագործությունները: Ընդամենը մայիսի 13-ին մասնավոր հաաքածուներից վաճառվել են 399 միլիոն 41 հազար դոլարի՝ արվեստի ստեղծագործություններ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ