Պոմպեոն խիստ անհանգստացած է Նավալնիի և նրա ընտանիքի համար

Ամենադիտվածներ

Azat TV

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խիստ անհանգստացած է գերմանացի բժշկական փորձագետների նախնական եզրակացությունների վերաբերյալ լուրերից այն մասին, որ ռուսական ընդդիմության ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են:

«Եթե եզրահանգումները ճշգրիտ լինեն, Միացյալ Նահանգները կաջակցի համապարփակ հետաքննություն անցկացնելու ԵՄ-ի կոչին և պատրաստ կլինի օգնել այդ ջանքերին:

Պարոն Նավալնու ընտանիքը և ռուս ժողովուրդը արժանի են, որպեսզի լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացվի, և դրա մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Պոմպեոն։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ անհանգստացած  է Նավալնիի ընտանիքի համար։

Մինչ այս հայտնել էինք, որ Բեռլինի «Շարիտո» հիվանդանոցը, ուր տեղափոխել են ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հայտարարել է, որ ըստ կլինիկական հետազոտությունների արդյունքների՝ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազի արգելակիչների խմբի նյութով։

Հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին լուրջ սպառնալիք չկա։ Նավալնիին բուժում են ատրոպին դեղամիջոցով։

Հիշեցնենք, որ քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ