fbpx
Աշխարհ

Պոմպեոն Պուտինի հետ բանակացությունները անվանել է կառուցողական

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անվանել է կառուցողական։

«Մենք լավ բանակցեցինք։ Նա լիովին ներգրավված էր զրույցում։ Նա ակնհայտորեն քաջատեղյակ է այդ հարցերից, այդ իսկ պատճառով մենք կարողացանք արագ անցնել հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչների»,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Պետքարտուղարը նաև նշել է, որ թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ Ռուսաստանը կպաշտպանեն իրենց շահերը։

Կողմերը քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, Սիրիային, Իրանին, Աֆղանստանին և Հյուսիսային Կորեային, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցեր։ Բացի այդ, բարձրացվել է հակառուսական պատժամիջոցների թեման։

Պուտինի հետ բանակցություններից առաջ պետքարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որի հետ նույնպես քննարկել է միջազգային օրակարգը, այդ թվում՝ Վենեսուելային և Ուկրաինային առնչվող հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ