fbpx
Տնտեսություն

70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը

Հայաստանի կառավարության և Գերմանիայի կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրով Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ապրիլի 12-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:

Փոխնախարարն ընդգծել է, որ ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 4-ին` Բեռլինում:

Փաստաթղթով նախատեսվում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:

Գլխադասային` ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ