Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ փորձել են արգելափակել Բաքու-Ղազախ ավտոմայրուղին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական Turan գործակալությունը:
Նրանք բողոքել են իրենց պատկանող արոտավայրերը զավթելու դեմ, պահանջել վերադարձնել դրանք:
Ադրբեջանական ոստիկանությանը հաջողվել է կասեցնել բողոքի գործողությունը։