Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գալիք մրցաշրջանի ու իր ակնկալիքների մասին։
«Ինչ վերաբերում է Իտալիայի չեմպիոնության համար պայքարին, կարող եմ ասել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի նոր մրցաշրջանում լինեն գլխավոր հերոսները։
Մենք փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել», – Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը։