Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը կկայանա մայիսի 13-ին՝ ժամը 16:45-ին: Այս մասին հայտնում է խորհրդի կայքը::
Այդ օրը Եվրախորհրդի ղեկավարը կհանդիպի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա):