Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճի օրը հայտնի է

Հրապարակող՝

pre-pre-zelenskij-i-poroshenko-vyhodyat-vo-vtoroj-tur-soglasny-li-vy-s-rezultatami-vyezdnogo-oprosa-24-kanal-640×394

Ամենադիտվածներ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին: Այս մասին Պորոշենկոյի մամուլի ծառայությունն հայտնել է Facebook-ում:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Առաջին սոցհարցման տվյալների համաձայն, որը «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Զելենսկին հավաքում է ձայների 61 տոկոսը, իսկ Պորոշենկոյի վարկանիշը կազմում է 24 տոկոս:

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մեկ շաբաթ անց հրապարակված հարցման տվյալները ցույց են տալիս, որ Զելենսկուն պատրաստ է աջակցել Ուկրաինայի այն բնակիչների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում, Պորոշենկոյին՝ մոտավորապես 25 տոկոսը:

Ամենաթարմ